Ռադիոարվեստանոց

«Ցանկություն ունեմ ներկայացնելու Արցախի մշակույթը տարբեր միջազգային բեմերում»․ Ռադիոարվեստանոց

Բոլորիդ հրավիրում ենք միանալու պատանի դաշնակահար, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարշական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Վադիմ Բալասանյանի հետ զրույցին:

Հարց — Ե՞րբ և ինչու՞ ընտրեցիր հենց դաշնամուրը։

Վադիմ — 7 տարեկանից սկսեցի հաճախել դաշնամուրային բաժին և 8 տարի հետո հասկացա, որ երաժշտությունն այն բնագավառն է, որը ես պետք է շարունակեմ և իմ խոսքն ասեմ երաժշտության միջոցով։ 7 տարեկանում հայրս ինձ տարավ երաժշտության՝ Հակոբ Գյուրջյանի
անվան արվեստի դպրոց, Արցախում և այնտեղ 8 տարի սովորելուց հետո ընդունվեցի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջը, սակայն տեղահանումից հետո եկա Երևան և ընդունվեցի
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջը ու մինչ այժմ սովորում եմ այնտեղ։ Ընտրությունը առաջնային եղել է հայրիկիս որոշումը, բայց 8 տարի հետո ես հասկացա, որ դաշնամուրը առանձնանում է բոլոր գործիքներից և դրա համար ինձ գերեց այդ գործիքը։ Առանձնանում է նրանով, որ իր մեջ կարող է համադրել մի քանի գործիքներ և դրա միջոցով կարող է փոխարինել մի ամբողջ նվագախմբի և կարող է տարբեր խոսքեր ասել` կախված տրամադրությունից։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button