Ռադիոարվեստանոցի հյուրը երաժիշտ, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Կարապետյանն է։ Նա նվագում է դուդուկ և զուռնա։
«Երաժշտության հանդեպ սերն ունեցել եմ փոքրուց, հետո արդեն այնքան է հասունացել իմ մեջ այդ սերը, որոշել եմ ինչ֊որ գործիքով զբաղվել։ Ինչքան էլ տարօրինակ է հնչում, ամենասկզբից հետաքրքրություն է եղել դհոլի և կիթառի հանդեպ։ Սակայն մեր ընտանիքից հայրս սիրողական, էլի սիրողական, բայց մի քիչ ավելի բարձր մակարդակի՝ հորեղբայրս, տիրապետել են փողային նվագարանների, և այդպես նաև հորս միջամտությամբ ընտրությունս կանգ առավ դուդուկի վրա, ու այդպես սկսվեց իմ երաժշտական ուղին։ Նաև փոքր ժամանակ քնացնելուց, դեռ ոչ այդքան գիտակից տարիքում, մայրս շատ էր դնում դասական տարբեր հանրահայտ գործեր։ Ինձ թվում է դա էլ անպայման իր ազդեցությունն ունեցել է իմ վրա»։
Շարունակությունը՝ զրույցում։





