Օրերս Պանամայում ամփոփվեց FIRST Global ռոբոտաշինության առաջնությունը: Սա աշխարհի ամենահեղինակավոր միջազգային ռոբոտատեխնիկայի եւ ինժեներական մրցույթներից մեկն է, որին մասնակցում էր 192 թիմ՝ 182 երկրից։ Հայաստանի թիմը, որը ներկայացնում էին Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների սաները, գրավեց 2-րդ հորիզոնականը` «Հմտություն և ճարտարագիտական լուծում» անվանակարգում: Մրցույթի մասին մեծ ոգևորությամբ ու ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջազգային կապերի համակարգող Անահիտ Բուդաղյանին և Արմաթ թիմի անդամներից՝ Երեւանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոցից Մարի Օհանյանին ու Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոցից Դավիթ Ղազարյանին:





