Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք նկարչուհի Կարինե Դուլյանին։
Հարց — Բոլորս էլ գիտենք, որ կերպարվեստը վիզուալ արվեստ է և, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել։ Բայց մեր հաղորդումը աուդիո ձևաչափով է, և պիտի խնդրեմ, որ մեր ունկնդիրներին, ովքեր որ այս պահին մեզ միայն լսում են, ներկայացնեք ձեզ, ձեր նկարները, ձեր արվեստը․․․ առհասարակ ի՞նչ ոճով եք նկարում։ Բայց նախքան այդ գանք ամենասկզբից․ երբվանի՞ց հասկացաք, որ նկարչությունն է ձերը, դուք նկարչուհի եք
և կյանքը տարավ ձեզ նկարչական աշխարհ․․․
Կարինե Դուլյան — Հետաքրքիր հարց է։ Ճիշտն ասած, էդ օրը ես չեմ հիշում, որովհետև ես ինչ ծնվել եմ, ինչ ձեռքս մատիտ եմ վերցրել, ես սկսել եմ նկարել, ու ծնողներս տեսնելով, որ դա իմ մոտ բավականին հետաքրքիր է ստացվում, ինձ տարել են նկարչության փոքր ժամանակ, և էդպես սկսվեց։ Ես ինչ ինձ հիշում եմ, ես նկարել եմ միշտ, բայց հետո դարձել եմ ճարտարապետ մասնագիտությամբ, մինչև էդ ուզում էի ֆեյշն դիզայներ լինել և այլն։ Ինչ֊որ տենց տարբեր գալարապտույտ ճանապարհներով եմ եկել նկարչությանը։ Սովորաբար նկարիչները ունենում են ինչ֊որ մի կամ երկու ուղղություն, ոճ և այլն։ Իմը մի քիչ շատ տարբեր է, նենց տպավորություն է, որ իմ մեջ ինչ֊որ մի ընտանիք է ապրում, տարբեր մարդիկ, որոնք գալիս են իրարից խլելով ամեն մեկը մի նկար է նկարում։ Ստացվում են բացարձակ տարբեր բաներ, բայց մարդիկ իմ նկարների մասին ասում են, որ բոլորը շատ դրական և պոզիտիվ լիցքեր են տալիս, տրամադրություն են բարձրացնում, և դա ինձ շատ ուրախացնում է։
Շարունակությունը՝ զրույցում։





