Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու հայկական մի տեխնոլոգիական ընկերություն, որը հանդես է գալիս բազմաբնույթ նորարար լուծումներով հագեցած նախագծերով ու արտադրանքներով:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Tech404» ընկերության հիմնադիր Հովհաննես Մկրտումյանին:
Հարց — Արդեն երկար տարիներ է, ինչ գործունեություն եք ծավալում ոլորտում, բայց Tech404–ը համեմատաբար վերջերս է հիմնադրվել։ Կպատմե՞ք ինչպես ստեղծվեց։
Հովհաննես — Այո, ընկերությունը հիմնադրելու անհրաժեշտությունն առաջացավ նրանից հետո, երբ պետք եղավ փոխել ուղղությունը։ Մինչև այդ մեր հիմնական ուղղությունը լուծումներ վաճառելու մեջ էր կայանում։ Ուրիշ ընկերությունների համար բարդ խնդիրները աութսորս անելը, որոնք որ իրանք ռեսուրս չունեին անելու։ Այսպես ստեղծվեց Tech404 ընկերությունը, որը հանդես է գալիս միաժամանակ մի քանի ստարտափով։ Դրանցից մի քանիսն արդեն գտնվում են պրոդուկտ փուլում և մոտակա ժամանակաշրջանում արդեն դուրս են գալու շուկա։ Մի քանիսն ունեն գրանտներ, այդ թվում նաև պետական գրանտ ունեցող ստարտափ կա, մի քանիսն էլ լրիվ
գաղափարային փուլում են։
Շարունակությունը՝ զրույցում։





