Ռադիոարվեստանոցում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող, քանդակագործ Գոռ Սողոմոնյանն է։
«Կան բազմաթիվ արձաններ, օրինակ կարող եմ բերել Կոմիտասի պանթեոնում գտնվող եղեռնին նվիրված գործ, որը եթե չեմ սխալվում բրոնզից է։ Երբ որ դիտում ես էդ գործը, դու ինքդ տեսնում ես ու ինքդ զգում ես այն ապրումները, որոնք ապրել են հենց նույն մարդիկ, որոնք ստիպված փախել են իրենց բնակարաններից, ստիպված լքել են իրենց հայրենիքը, և այդ ամենը ապրելով, դու ինքդ հասկանում ես, որ նույն այդ ամենը պետք չէ մոռանալ,հասկանում ես ողջ լրջությունն այդ ամենի։ Նույնը կարելի է փոխանցել ոչ միայն ցավը, նաև սերը։ Կարող եմ օրինակ բերել Քոչարի քառաչափ քանդակներից մեկը, որն իհարկե մոնումենտալ չի համարվում, բայց կարող ենք դիտել հենց իր թանգարանում՝ Կասկադի հարևանությամբ: Ինքը ոչ միայն քանդակ է, այլ նաև նկար, որը մի ամբողջ պատմություն է, ինչու՞ ոչ սեր, ինչու՞ ոչ ընկերություն, ուրախություն, խինդ։ Էդ ամենը կարող ես գտնել իր բոլոր գործերի մեջ, եթե իհարկե այդ ամենը կա քո սրտում»։
Շարունակությունը՝ զրույցում:





