Առաջարկում ենք միանալ մեր այսօրվա հյուրերի հետ զրույցին. խոսելու ենք Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների հետ, ովքեր հանդես են գալիս Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ: Բեմադրությունն արել է քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը:
Ռադիոարվեստանոցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողներ՝ Մանե Միքայելյանը, Հայկ Թորոսյանը, Անահիտ Խաչատրյանը և Բիայնա Հարությունյանը:
Ի դեպ քոլեջն ունի նաև նոր անակնկալ: Դեկտեմբերի 11-ին և 12-ին Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնում կներկայացնեն ամանորյա «Մարդուկ Ջարդուկը» և «Վերադարձ արմատներին» բալետները:





