Ռադիոարվեստանոցի հյուրը Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի սան, պարուհի Մարինա Հակոբյանն է: Նա հանդես է գալիս լատինոամերիկյան պարաձևի սպորտային պարերի մրցումներում:
«Մանկությունից, ճիշտն ասած, երազել եմ պարել, բայց չէր ստացվում գնալ պարի և 12 տարեկանում հասկացա, որ չէ, ես պիտի գնամ պարի: Հանկարծ իմացա, որ իմ երաժշտական դպրոցում կա այդ բաժինը։ Ծանոթացա մարզիչիս՝ Անդրանիկ Ծատուրյանի հետ: Իհարկե ռիսկային էր 12 տարեկանում նոր-նոր պարով զբաղվելը, բայց ցանկությունս այնքան շատ էր, որ հիմա մրցումների ժամանակ ես հաղթում եմ այն երեխաներին, որոնք պարում են օրինակ արդեն 10 տարի, իսկ ես ընդամենը 2 տարի է, ինչ պարում եմ: Այնքան եմ պարապել, որ կարողանում եմ իրանց հաղթել»:
Շարունակությունը՝ զրույցում:





