Այս թողարկմանը ծանոթացել ենք Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող, նկարչուհի Հասմիկ Կարապետյանի՝ Հասկարի հետ:
«Իմ պատմությունը շատ վաղուց է սկսվել։ Երբ որ 2 տարեկան էի, մայրիկս միշտ պատմում է, որ երեխաները սովորաբար խաղալիքներով էին խաղում, իսկ ես խաղալիքներից ներվայնանում էի և մայրիկիցս թուղթ ու մատիտ էի ուզում, որ նկարեի, ու էդպես սեր առաջացավ դեպի նկարչություն։ Երևի հենց շատ վաղ հասակից որոշել էի, որ պետք է Թերլեմեզյան ընդունվեմ ու շարունակեմ այդ ուղղությամբ իմ կարիերան։ Մինչև դա 6 տարեկանից հաճախել եմ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց, այնտեղ եմ սկսել առաջին քայլերս։ 7 տարի սովորելուց հետո արդեն պարապել եմ ընդունվելու համար և ընդունվել եմ Թերլեմեզյան։ Հիմնականում դեմքեր էի նկարում, բայց նաև սիրում էի բնությունից ինչ֊որ կադրեր, օրինակ` ծառեր և այլն։ Ու մինչև հիմա պահած ունեմ առաջին նկարներս, որոնք սենց առօրյա էտյուդներ են»:
Շարունակությունը՝ զրույցում:





