Նոյեմբերի 24-ից 28-ին Սինգապուրում կայացավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնում էր 2 թիմ՝ Արմաթն ու Գյումրու զարգացման լաբորատորիայի GDL թիմը։ Հայկական թիմերը հանդես եկան բարձր մակարդակով ու Հայաստան բերեցին արծաթե և բրոնզե հավաստագրեր։
Ռադիոլաբում այսօր հյուրընկալել ենք բրոնզե հավաստագիր նվաճած GDL թիմից՝ դպրոցականներ Սիլվա և Էլեն Խաչատրյաններին ու մրցույթի հայաստանյան ներկայացուցչին` «Քոնթեսթս լաբ» կրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, մրցույթների ղեկավար Անժելա Բալթայանին։






