Ռադիոարվեստանոց

«Փոքրուց կաթի շշի փոխարեն ձեռքումս երաժշտական գործիքներ էին». Ռադիոարվեստանոց

Ռադիոարվեստանոցի հյուրը 12 ամյա Սերոբ Չուլյանն է: Նա պատանի դուդուկահար է ու սովորում է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում:

«Որքանով ես ինքս տեղյակ եմ ծնողներիցս, երբ դեռ շատ փոքր էի, շատ էի տեսնում երաժշտական գործիքներ, և քանի որ հայրիկս ևս երաժիշտ է, ընտրեցի հենց դուդուկը, որովհետև նա ունի հենց իսկական հայկական, հետաքրքիր հնչողություն։ Երբ փոքր էի, հայրիկիս գործիքները վերցնում էի, գրկում էի և գնում էի քնելու: Հենց ուզում էին վերցնել, ես սկսում էի լացել և հետ էի ուզում դուդուկը: Իմ հայրիկի տատիկի կողմը եղել են փողային գործիքների վարպետներ, որից դա փոխանցվել է իմ հայրիկին, և հիմա էլ ես եմ շարունակում….»

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button