Հունվարին Ջերմուկում տեղի ունեցավ Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը։ Մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ։ Նրանցից 12-ը ելույթ ունեցան այդ օրը և ստացան մրցանակներ։
Մեր այսօրվա հյուրը հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանն է։ Նա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնին հանդես է եկել «Տաք թեյ» երգով ու արժանացել մրցանակի։
«Ես բավականին էմոցիոնալ մարդ եմ և տարիներ առաջ շատ ավելի էմոցիոնալ էի, և երբ որ սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, բոլորը փակված էին տներում և այլն, ես այդ ժամանակ իմ ապագա ամուսնու հետ դեռևս շանադրված էի։ Ստացվել էր այնպես, որ մենք երկար ժամանակ պետք է իրար չտեսնեինք, որովհետև երկուսս էլ պետք է տանը լինեինք, ու քանի որ երգ գրելն ինձ համար ավելի շատ լիցքաթափվելու, էմոցիաները ճիշտ արտահայտելու միջոց էր, ես այդ շրջանում չէի կարողանում ճիշտ բացատրել, թե ինչքան եմ տխրում, որ մենք գտնվում ենք այդպիսի վիճակում, և որոշեցի երգի միջոցով իրեն հասցնեմ իմ բոլոր էմոցիաները։ Արդյունքում, երգս հավանեց, մենք ամուսնացանք և չնայած ինքը սուրճի սիրահար է, բայց ինչ-որ առումով դա նպաստեց, որ մենք հասնենք այդ կետին»։
Շարունակությունը՝ զրույցում։





