Ռադիոլաբ

«Նավարկիր աղմուկը»․ VR աշխատարան՝ AI ապատեղեկատվության դեմ

Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը գնալով ավելի կարևոր է դառնում մեր թվային իրականության մեջ։ Արհեստական բանականությունն արդեն կարող է ստեղծել տեքստեր, լուսանկարներ և նույնիսկ տեսանյութեր, որոնք երբեմն շատ դժվար է տարբերել իրականից։ Այդ պատճառով էլ ավելի ու ավելի հաճախ ենք լսում «ապատեղեկատվություն», «ֆեյք բովանդակություն» և «թվային աղմուկ» արտահայտությունները։

Բայց ինչպե՞ս հասկանալ՝ ինչն է իրական, իսկ ինչը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Եվ արդյո՞ք հնարավոր է սովորել նավարկել այս տեղեկատվական աղմուկի միջով։ Հենց այս մասին է զրույցը մեր հյուրերի հետ:

Եվ այսպես այսօր ծանոթանալու ենք «Նավարկիր աղմուկը» ծրագրի հետ: Այն տարածական VR աշխատարան է, որը միավորում է մեդիագրագիտությունը, ինտերակտիվ խաղերը և վիրտուալ իրականությունը։ Մասնակցելով ծրագրին հիմնական և ավագ դպրոցի աշակերտները սովորում են բացահայտել AI ապատեղեկատվությունը՝ վիրտուալ իրականությունում:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Նավարկիր աղմուկը» ծրագրի համակարգող Վահան Խաչատրյանին և գլխավոր դասընթացավար Անի Մարդոյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button