Միացե՛ք մեր զրույցին: Խոսելու ենք լուսանկարչությունից: Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք լուսանկարիչ Վահե Ղազարյանին:
Հարց — Լուսանկարչի աչքը, կարծես, միշտ մի քիչ ուրիշ կերպ է տեսնում աշխարհը։ Դուք ֆիքսու՞մ եք իրականությունը, թե՞ ստեղծում եք ձեր իրականությունը կադրում։ Որովհետև հիմնականում ֆիլմային ոճով են ձեր աշխատանքները, կարծես ինչ-որ կինոյից կադրեր լինեն:
Վահե Ղազարյան — Տեսեք, իմ Ինստագրամյան էջում հենց գրված է այդպես, որ ես նկարում եմ կինոյից, ու ես հավատում եմ էդ մտքին, ես ապրում եմ հենց էդ մտքով, այսինքն՝ ես իմ նկարները պատկերացնում եմ ֆիլմում: Էն մարդիկ, ովքեր գալիս են ինձ մոտ, ինձ միշտ ասում են, որ ցանկանում են տեսնել կինոն իրենց կյանքում, ես էդ կինոն իմ հետ տանում եմ ցանկացած տեղ, այսինքն՝ ես աշխարհը տեսնում էդ կինոյի ֆորմատով ու լուսանկարչության մեջ արտահայտվում եմ էդ ֆորմատով։ Իմ գաղտնիքը նրանում է, որ ես անդադար նկարում եմ, ոչ մի վայրկյան չեմ բաց թողնում: Եթե ինձ նկարահանումների ժամանակ տեսնեք, ես անընդհատ, սենց ասած, մատս չեմ հանում կնոպկայից ու անվերջ նկարում եմ: Հենց դա է գաղտնիքը, այսինքն չկա էմոցիա, որը որ ես բաց կթողնեմ, էդ իմ ձեռագիրն է։ Ես ավելի շատ իրականության կողմնակիցն եմ, այսինքն էն աշխատանքները, որը որ դուք տեսնում եք, էդ լրիվ իրականություն է, ճիշտ է, ես իրենց ավելի գեղեցկություն եմ տալիս իմ աշխարհայացքով, բայց կարող եմ ասել, որ դա իրականություն է, այսինքն՝ ես իրականություն չեմ փոխում, էն ինչ որ դուք տեսնում եք լրիվ իրական մարդիկ են, իրական էմոցիաներ են, իրական Հայաստանն է, ու ես փորձում եմ ցույց տալ, որ մեր Հայաստանում հնարավոր են նման սիրո դրսևորումներ, նման տեսարաններ, ու որ մեր երկիրը ամենասիրուն վայրերից մեկն է աշխարհում….
Շարունակությունը՝ զրույցում:





