Ռադիոլաբ

«Ռոբոտների հաքաթոն» Երևանում․ ինչպե՞ս անցավ ապագայի ինժեներների մրցույթը

Մարտի 17-ից 19-ը Երևանում տեղի ունեցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած «Ռոբոտների հաքաթոն»-ը: Եռօրյա միջոցառման նպատակն էր խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանի խոսքով միջոցառմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ընտրվել էր 36 -ը՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։

Հաքաթոնին մասնակցող թիմերից յուրաքանչյուրը բաղկացած էր մինչև 4 մասնակցից, տարիքային սահմանափակում չկար, սակայն կային ռոբոտին առնչվող որոշ չափանիշներ, որոնց համապատասխանությունը պարտադիր պայման էր:

Հաքաթոնի ընթացակարգն ավելի մանրամասն ներկայացնում է «Ռոբոտների հաքաթոնի» բովանդակության պատասխանատու Սեդրակ Վարդանյանը:

Մարտի 19-ին հայտարարվեցին հաղթող 3 թիմերի անունները: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իրական թիմը, երկրորդ հորիզոնականում Երևանի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների թիմն էր, իսկ առաջին պատվավոր տեղը գրավեց Տավուշի մարզի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հատուկ թիմը: Տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Լավագույն երեք թիմերը ստացան նաև դրամական մրցանակ՝ համապատասխանաբար 500.000, 1մլն և 1.500.000 դրամ:

Զրուցել ենք նաև 2-րդ տեղը զբաղեցրած Երևանի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի թիմի անդամ, խմբավար Մհեր Կնյազյանի ու առաջին հորիզոնականը զբաղեցրած Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հատուկ թիմի ղեկավար Շահեն Արաբաչյանի հետ:

Մանրամասները՝ հաղորդման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button