Ռադիոարվեստանոց

«Պատանի կոմպոզիտորները ներկայացնում են իրենց հոգու արվեստը, սրտի և մտքի միաձուլված երաժշտական գույները«»

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Էդվարդ Միրզոյանի անվան Պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանին և մրցույթի նախորդ տարվա մասնակից Գարիկ Հարությունյանին։

Էդմոնդ Մակարյան — Պատանի կոմպոզիտորների մրցույթը իրենից առաջին հերթին ներկայացնում է հարթակ, հնարավորություն ստեղծագործող պատանիների համար, ովքեր որ ներկայացնում են իրենց հոգու արվեստը, իրենց սրտի և մտքի միաձուլված երաժշտական, գեղեցիկ գույները։ Ստեղծագործողին անընդհատ պիտի տրվի դաշտ, պիտի տրվի բեմ, պիտի տրվի ունկնդիր և ինչու ոչ՝ պրոֆեսիոնալ ունկնդիր, խոսքս պրոֆեսիոնալ ժյուրիի մասին է, որպեսզի նա գրանցի իր բնականոն զարգացումը, ինքը անընդհատ չմնա սենյակում և իր երաժշտությունը չլսի միայն տատիկը, պապիկը և բարեկամները։ Այսինքն որպեսզի աճ լինի, պիտի լինի նաև հնարավորություն ինքը իրեն զգալու կոմպոզիտորական մեծ ընտանիքի մի անդամ և այդ առումով Հայաստանի կոմպոզիտորների միությունը ընձեռնում է այս գեղեցիկ հնարավորությունը, որը, գիտեք, արդեն 13-րդ անգամ պիտի անցկացվի․․․

Գարիկ Հարությունյան — Առաջին անգամ մրցույթին մասնակցեցի 2024-ին, գրելով իմ առաջին ստեղծագործությունները։ Միանգամից անդրադարձա անսամբլային ժանրին, գրեցի իմ առաջին ստեղծագործությունը՝ «Կանչ»՝ շեփորի և դաշնամուրի համար, նաև դաշնամուրային պիես՝ «Միջավայր» վերնագրով։ Իսկ անցած տարի ավելի խոշոր ձևաչափով որոշեցի մասնակցել, գրեցի դաշնամուրային անսամբլ՝ 2 դաշնամուրի համար ստեղծագործություն․․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ի դեպ, մրցույթի մասնակիցների համար գրանցումը շարունակվում է մինչև մայիսի 10-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ mirzoyan.am կայքում։ Այս տարի մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին և կշարունակվի 13-ին, 15-ին և 18-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button