Ռադիոլաբ

Արևմտյան Ասիայի երկրները Հայաստանում կմրցեն 5 դույմ դրոններով. Ռադիոլաբ

Մայիսի 16–17-ը Վահագնի թաղամասում գտնվող Արարատ Գոլֆ ակումբում կանցկացվի Multi GP ստանդարտով 5 դույմ դրոնների՝ Western Asia Regional Qualifier — 2026 Armenia տարածաշրջանային մրցարշավը։

Միջոցառումը միտված է FPV համայնքի զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Այս մրցարշավը համախմբելու է Հայաստանի և Արևմտյան Ասիայի հարակից երկրների լավագույն օպերատորներին։ Մասնակցությունը անվճար է և բաց է բոլորի համար՝ կարող են միանալ թե՛ փորձառու օպերատորներ, և թե՛ սկսնակներ:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք «ArmDrone» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանին և դասընթացների մասնակից, այս տարվա մրցույթի մասնակից 16 ամյա Ռաֆիկ Ադամյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button