Այսօր խոսելու ենք մի ներկայացման մասին, որը ժամանակի ընթացքում ոչ միայն չի կորցրել իր ասելիքը, այլև վերադարձել է բեմ՝ նոր շնչով և նոր սերնդի դերասաններով։ «Օֆելյայի ստվերների թատրոնը» բազմաժանր բեմադրություն է, որը մոտ երկու տասնամյակ առաջ ստեղծել էր ռեժիսոր Վահան Բադալյանը, իսկ այսօր այն վերականգնվել է՝ արդեն նրա ուսանողների մասնակցությամբ՝ Փոքր թատրոնում:
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանին:





