Սովորում ենք սովորել

Ֆիզկուլտուրան երկրորդական առարկա չէ. Անդրանիկ Մանուկյան

Անդրանիկ Մանուկյանը Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում դասավանդում է ֆիզիկական կուլտուրա: Մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ է:
Ըստ Անդրանիկի, Մովսես գյուղի առօրյան տարբերվում է և տարբերվում է նաև դպրոցական կյանքը: Աշակերտների քանակը քիչ է, ինչի շնորհիվ ստեղծվում է մտերմիկ միջավայր, որը դրական է անդրադառնում ուսումնական գործընթացի վրա:

«Քանի որ զբաղմունքը քիչ է, ցանկացած նորարարական բան այստեղ մեծ սիրով է ընդունվում: Որպես մասնագետ՝ ֆիզկուլտուրա առարկան դպրոցում տեսնում եմ երկու նպատակով՝ ֆիզիկական տեսանկյունից, որովհետև ֆիզիկական առողջությունը շատ կարևոր է և առարկայի շրջանակում կարևոր բաներ ենք անցնում: Եվ երկրորդ՝ կապ մեր կյանքի մյուս ոլորտներում: Եթե մենք ֆիզկուլտուրայի ընթացքում մեր առաջ նպատակ ենք դնում, ֆիզիկական տեսանկյունից, դա, անշուշտ օգնելու է կյանքի մյուս բնագավառներում » ,- նշում է Անդրանիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button