Սովորում ենք սովորել

Ժամանակակից կրթությունը «ինչի» մասին չէ, այլ՝ «ինչպեսի». Նունե Դիլանյան

Բանասեր, թարգմանիչ, լեզվաբան և կրթության մասնագետ Նունե Դիլանյանը «ինչի» մասին չէ, այլ՝ «ինչպեսի»: Երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանում, տիկին Դիլանյանը բախվել է բազմաթիվ կրթական խնդիրների: Ըստ նրա, այսօր կրթությունն իր առաջ պիտի առնվազն երեք կարևոր խնդիր դնի՝ օգնի մարդուն գիտակցելու ինքն իրեն, մարդը՝ ուսանողը կամ աշակերտը, պետք է ինքնուրույն գիտակցի իր կարողությունները:

«Երկրորդը՝ կրթությունը պետք է օգնի մարդուն ձևավորել իր արժեհամակարգը և հաստատվել այդտեղ՝ դարձյալ առանց պարտադրանքի: Երրորդ՝ գիտությունը պետք է օգնի մարդուն ճիշտ ձևով հաղորդակցվել իր նմանների հետ: Մենք չունենք այդ մշակույթը, մենք իրար հետ շփվել չգիտենք և դա սկսվում է դպրոցական տարիքից»:

Պետք է աշակերտին սովորեցնել հաղորդակցվել այնպես, որ բառաշատության բեռի տակ իմաստները չկորչեն: Կրթական պահանջները միշտ կապված են եղել տվյալ ժամանակաշրջանի տեղեկատվական առանձնահատկությունների ու պահանջների հետ: Եվ հենց այդ պահանջներն են թելադրել կրթական համակարգերի կտրուկ փոփոխությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button