Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ, ԵՊՀ դասախոս Նունե Դիլանյանը համոզված է, որ կրթական գործընթացը կարող է արդյունավետ լինել, եթե զարգացնենք ուսուցիչների և դասախոսների թիմային մտածողությունը:
«Ուսուցիչները պետք է միավորվեն և թիմայնանան: Սա Արևմուտքում ընդունված պրակտիկա է, երբ մի քանի դասատուներ կամ դասախոսներ միասին մտնում են դասարան կամ լսարան և ամեն մեկն իր դիրքից օգնում է ուսանողներին կամ աշակերտներին հասկանալ, թե ինչի մասին է դասը: Այսինքն՝ խնդիր են դնում: Այստեղ պետք չէ վախենալ, որ տարրական դպրոցի երեխան չի հասկանա, թե խնդիրն ինչ բան է: Մենք շատ խելացի երեխաներ ունենք»,- նշում է Նունե Դիլանյանը: