Սովորում ենք սովորել

Նոր առարկաների հետ ծանոթությունը պիտի լինի դասագրքից. Արսեն Վարդանյան

Լեզվաբան, ուսուցիչ Արսեն Վարդանյանը ասում է, որ երեխաներին պետք է նախապատրաստել ուսումնական տարում ավելացած նոր առարկաներին, բայց ոչ թե միայն առարկայի անունը նշելով, այլ՝ աշակերտներին պատմելով, թե ինչ են սովորելու տարվա ընթացքում, ինչպե՞ս և ինչո՞ւ:

«Ներկա սերնդին հետաքրքրում է՝ ինչու: Սակայն, մենք՝ ուսուցիչներս, հաճախ սկսում ենք առաջին դասն առանց անդրադառնալու առարկայի անհրաժեշտությանն ու կարևորությանը: Մի քանի գործնական խորհուրդ կցանկանայի տալ, որոնք կօգնեն ավելի լավ ծանոթանալ նոր առարկային: Օրինակ՝ եթե առաջին անգամ անցնում ենք գրականություն առարկան, լավ կլինիայս մուտքի դասը սկսել ոչ թե կոնկրետ հեղինակից, այլ ծանոթությունը սկսել դասագրքից»:

Արսենն առաջարկում է դասարանը բաժանել թիմերի ու տալ կոնկրետ առաջադրանքներ՝ մի խումբն ուսումնասիրում է դասագիրքն ու առանձնացնում պայմանական նշանները, մյուս խումբը՝ անդրադառնում է դասագրքի թեմաներին:

Ցուցադրել ավելի
Back to top button