Սովորում ենք սովորել

Գրքերը պետք է բեռնաթափել՝ ավելորդ ինֆորմացիան շատ է. Գայանե Անդրեասյան

Գայանե Անդրեասյանը ծնունդով Երևանից է, ունի մի քանի մասնագիտություն, բայց վերջին 2 տարիներին Teach for Armenia ծրագրի շրջանակում դասավանդում է Կենսաբանություն առարկա Հայաստանի հեռավոր Գեղարքունիքի և Տավուշի մարզի գյուղերում:

Գայանեն վստահ է, որ եթե ուսուցիչը սիրով է մատուցում իր առարկան, ապա տարբերակ չկա՝ երեխաներն անպայման կսիրեն ու կցանկանան սովորել այն: Կենսաբանության կատարյալ դասագրքի մասին ունի իր պատկերացումները.

«Գրքերը պետք է բեռնաթափել՝ ավելորդ ինֆորմացիան շատ է ու դա հաստատված օրենքով պետք է անցնեն աշակերտները: Եթե ուսուցիչը ճկուն է ու կարողանում է ճիշտ կազմակերպել դասապրոցեսն, ապա այդ դասագրքի թեմաները ճկուն են ուսումնասիրվում, եթե ոչ՝ ապա ստացվում է չափորոշիչներին համապատասխան»,- նշում է Գայանեն:

Ցուցադրել ավելի
Back to top button