Սովորում ենք սովորել
Դասապրոցեսն էլ ու դրանից դուրս ոչ ֆորմալ կրթությունն էլ կախված են ուսուցչից. Գայանե Անդրեասյան
Գայանե Անդրեասյանը ծնունդով Երևանից է, ունի մի քանի մասնագիտություն, բայց վերջին 2 տարիներին Teach for Armenia ծրագրի շրջանակում դասավանդում է Կենսաբանություն առարկա Հայաստանի հեռավոր Գեղարքունիքի և Տավուշի մարզի գյուղերում:
«Որպես ուսուցիչ կարող եմ փաստել, որ առարկան շատ հետաքրքիր է, եթե այն լավ է մատուցվում: Ինչպես բոլոր առարկաները, այնպես էլ՝Կենսաբանությունը դառնում է մեր առօրյա շրջապատի մի մասը՝ բույս, հող, բնություն, մարդ»:
Գայանեն անգամ ասում է, որ դեպք է եղել, երբ ինքն է սովորել իր աշակերտներից, թե ինչպես մշակել այս կամ այն բույսը: