Զուբեյդա Մելիքյանը աշխատում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթական հաստատությունում: Մասնագիտությամբ ժեստերի լեզվի թարգմանիչ է, դասավանդում է ժեստերի լեզու: Դասավանդելով լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցում, Զուբեյդա Մելիքյանը բախվել է շատ դժվարությունների:
«Խուլերին այսօր միայն պակասում է գրագիտությունը: Եթե խուլը գրագետ է, ապա չլսելը դառնում է երկրորդական: Այսինքն՝ մարդ չպետք է մտածի, որ եթե ես խուլ եմ ուրեմն՝ վերջ: Մենք ունենք շատ օրինակներ Բրիտանիայում, Դանիայում, որտեղ խուլերը ունեն բարձր կարգավիճակ, իսկ ժեստերի լեզուն պաշտոնապես ճանաչվել է որպես լիարժեք լեզու»:
Զուբեյդա Մելիքյանը ասում է, որ պիտի նախ հասկանալ, թե որն է խնդիրը, որ խուլերը գրում են ոչ ճիշտ նախադասություններ կամ արտահայտում են շարահյուսորեն ոչ ճիշտ մտքեր: