Լուրեր

«Ծրագրավորման ժամը» հասանելի կդառնա բոլոր հետաքրքրված հանրակրթական դպրոցներին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն այս տարի ընդլայնում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ այն հասանելի դարձնելով բոլոր հետաքրքրված հանրակրթական դպրոցներին։

Միջոցառման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանությանը, նրանց համար բացահայտել ծրագրավորման հիմնական հասկացությունները, օգնել գրելու տարբեր խնդիրների լուծումներ՝ կոդի տեսքով։ Այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

Միջոցառմանն արդեն իսկ միացել է երեւանյան 3 դպրոց։  Դեկտեմբերի 14-15-ը նրանք կմասնակցեն այս միջազգային միջոցառմանը։ «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և ցանկանում են բացահայտել  ծրագրավորման գաղտնիքները։ Ի դեպ, ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Հետաքրքրված դպրոցները  Hour of Code-ին  կարող են միանալ՝   կապ հաստատելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակի հետ [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարել (010) 545 -343 հեռախոսահամարով։

Արդեն 250-ից ավելի դպրոցական մասնակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը։ Hour of Code-ը միջազգային ձևաչափի միջոցառում է և իրականացվում է աշխարհի 180-ից ավելի երկրներում:

2013թ․ից սկսած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը տարբեր գործընկերների հետ կազմակերպում է այս միջոցառումը և տարեցտարի մեծացնում է միջոցառման աշխարհագրությունը՝ ներառելով նոր դպրոցներ, համայնքներ և մասնակիցներ։

Ցուցադրել ավելի
Back to top button