Սովորում ենք սովորել

Դպրոցներում չունենք մեթոդական նորարարություն . Ռուզաննա Ծատուրյան

Ռուզաննա Ծատուրյանը մասնագիտությամբ ազգագրագետ է, մշակութային մարդաբան և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» համակարգող խմբի անդամ: Դեռ ուսանողական տարիներից մտահոգվել է կրթության խնդիրներով, որը հետո ազդեց մասնագիտության ընտրության վրա: Ըստ նրա, հանրակրթական դպրոցներում բոլոր խնդիրները գալիս են կրթական հիմնարար սկզբունքների խախտումից:

«Այդ սկզբունքներն են՝ կրթության իրավունքը, սոցիալական արդարությունը, մասնակցությունը և քննադատական մտածողությունը: Կրթական նյութերը մեզ բոլորիս պետք է սովորեցնեն քննադատական մտածողություն: Այսինքն՝ տարբեր կողմերից նայել նույն երևույթին և հասկանալ, որ կարծիքներն ու տեսակետները միարժեք ու միակ ճշմարտությունները չեն» ,- նշում է Ռուզաննան:

Ռուզաննա Ծատուրյանը նշում է, որ քննադատական մտածողությունը օգնում է աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններ կառուցելուն և երկուսի համագործակցության արդյունքում պարզել, որ դպրոցական դասագրքի տեքստը չի բավարարում ժամանակակից կրթության պահանջներին: Եվ այդ քննադատական մտածողության միջոցով էլ տարբերակներ փնտրել այն ժամանակակից դարձնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button