Սովորում ենք սովորել

Երեխան դպրոցում պիտի լսված լինի, իսկ դասապրոցեսը ծեսի չնմանվի. Ռուզաննա Ծատուրյան

Ռուզաննա Ծատուրյանը մասնագիտությամբ ազգագրագետ է, մշակութային մարդաբան և «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն համակարգող խմբի» անդամ: Դեռ ուսանողական տարիներից մտահոգվել է կրթությամբ, որը հետո ազդեց մասնագիտության ընտրության վրա: Ռուզաննան նշում է, որ մասնագիտությունը ազդում է այն պահանջների վրա, որն ինքն ունի որպես ծնող դպրոցից և նա շատ հաճախ բախվում է շատ խնդիրների:

Ըստ նրա, ամենակարևոր խնդիրն այն է, որ երեխաները ուրախությամբ դպրոց չեն գնում և միակ, դեպի դպրոց կանչող հանգամանքը ընկերներին հանդիպելն է, այլ ոչ թե կիսատ թողած թեման ամբողջությամբ լսելը:

<<Դպրոցը նրանց համար մի պարտադիր միջավայր է, որտեղ դատապարտվածության զգացումով 12 տարի ամեն առավոտ երեխաներն արթնանում են և գնում են դպրոց: Սա կրթական բյուջեի վատնման լավագույն օրինակն է>>,-նշում է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button