Ռադիոլաբ

Բիզնես աքսելերատորը՝ ստարտափի հաջողելու գլխավոր պայմա՞ն

Սկսենք սկզբից․ ի՞նչ է աքսելերացիոն ծրագիրն ու ստարտափ ինկուբատորը: Սրանք ստարտափերի համար նախատեսված  4-ից 16շաբաթ տևողությամբ ծրագրեր են, որոնց ընթացքում նախագծերի հեղինակները մենթորների ու մարզիչների օգնությամբ սովորում են  մոտավոր բիզնես նախագիծ ստանալ, շուկայում առաջ գնալու գործիքներին տիրապետել և իրենց ապագա արտադրանքը ներկայացնել հնարավոր ներդրողներին։ Փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել, բայց իրականում այս գործընթացը բավականին երկար է տևում և հաջորդ փուլերին կծանոթանանք հենց հիմա։

Թվում է՝ ամեն ինչ հեշտ է, ունես տարտափ, դիմեցիր ինկուբատորին կամ աքսելերացիոն ծրագրին՝ մասնակցելու համար և վերջ, արդեն մասնակից ես, բայց, Ֆաստ ստարտափ ստուդիո նարարարությունների առաջատար վերլուծաբան Հայկազ Արամյանն ասում է, որ կան որոշակի պայմաններ.

«Դիմում են արդեն պատրաստի ստարտափերը դրա համար հիմնական պահանջը պետք է լինի թիմ, պետքա լինեն ուղղվածության, պետքա լինեն Հայաստանում գրանցված։ Մենք նայում ենք տարբեր կրիտերիաներով գնահատում ենք՝ ապրանք , նորարարություն, իմփակտը Հայաստանի տնտեսության վրա և այլն»:

Հայաստանում ներկայումս գործում են ստարտափերի համար նախատեսված մի քանի կրթական ծրագրեր և, բնականաբար, մոտեցումները տարբեր են։ Հայաստան ստարտափ ակադեմիա ծրագրի մենեջեր  Աննա Թանթուշյանը ներկայացրեց իրենց մոտեցումները:  
«Հիմնական ընտրությունը  ստարտափների կատարելիս մի քանի կարևոր բան ենք  հաշվի առնում՝ դա նրանց մասշտաբայնության պոտենցիալն է, բացի դրանից թիմի կազմին ենք շատ ուշադրություն դարձնում արդյոք կարող են փոխլրացնել միմյանց, արդյոք թիմում կան և տեխնոլոգիական և բիզնես գիտելիքներով մասնակիցներ։ Ինչպես նաև նայում ենք թիմի ամեն անդամի փորձառությունը, փորձը կոմպիտենտությունը , բացի այդ ստարտափի փուլն էլ է մեզ համար կարևոր։ Հիմնականում նախընըրությունը տրվում է ՆՎՊ ունեցող ստարտափներին»։ 

Աքսելերացիոն ու ինկուբատոր ծրագրերի կրթական մոդելները նորություն չեն և  հայկական ընկերությունները հիմնականում վերցնում ու տեղայնացնում են արտասահմանյան հայտնի ընկերությունների կրթական ծրագրերը։ Դրանք կազմելիս, լինում են դեպքեր, երբ մեր ինկուբատորներն ու աքսելերատորները դիմում են միջազգային մասնագետների օգնությանը՝ որոշակի թեմաներով խորքային վերլուծություններ կամ մասնագիտական նյութեր ձեռք բերելու համար։ 
Հայկական ստարտափ ակադեմիան հաշվի է առնում ստարտափների պատրաստվածության մակարդակը՝ հայտ ներկայացրած ապագա ընկերությունները միշտ չէ, որ զինված են լինում համարժեք գիտելիքներով։ Բացը լրացնելու համար բոլոր ստարտափների համար անհատական ուսումնական ծրագրեր են կազմվում։ Բացի դրանից կա ծրագիր, որին մասնակցելը բոլոր ստարտափների համար կարևոր պայման է։ 

Երբ արդեն պարզ է, թե որ ստարտափն ինչի կարիք ունի, նրանց  կցվում են մենթորներ ու մարզիչներ՝ երկշաբաթյա առաջադրանքները  կատարելու համար։ Այստեղ շատ կարևոր է, որ մենթորի և ստարտափի՝ ապագայի տեսությունը գոնե որոշ չափով համընկնի։ Սա հաջողության փոքրիկ, բայց կարևոր պայմաններից է։
Երբ, ամեն բան պարզ է ու հստակ, սկսվում է գործնական փուլը։ Ստարտափերը կատարում են հանձնարարությունները, փորձում բարելավել իրենց արտադրանքի շուկայական դիրքն ու արժեքը։ Իսկ ծուլանալու  և աշխատանքները չկատարելու դեպքում դուրս են մնում այս ծրագրից։ Բանախոսներն իրենց փորձը վերլուծելով՝ հասկացել են, թե որ դեպքում են ձախողում և որ դեպքում՝ հաջողում։ 
Կենտրոնացումն ու աշխատասիրությունը ստարտափին կօգնեն անցնել 4-ից 14 շաբաթական աքսելերացիոն կամ ինկուբատոր ծրագիրն ու կհասնեն մի կետի, որը կոչվում է ծանոթություն հավանական ներդրողի հետ։ Այս փուլին հասնում է ստարտափների մոտ 50-60 տոկոսը։Գլխիկոր չմնալու համար՝ ծրագրի պատասխանատուները  ոչ բոլոր ստարտափներն են ներկայացնում հրեշտակ ներդրողներին կամ վենչուրային ֆոնդի ներկայացուցիչներին։

Երբեմն   նաև այնպես է լինում, որ ստարտափը կատարելով բոլոր առաջադրանքները և  հասնելով ծանոթության փուլին, ինքն է հրաժարվում ներդրողների հետ ծանոթությունից, ինչպես օրինակ եղել է Վահե Բաղդասարյանի ստարտափի դեպքում։ Վահեն՝ 2017-ին ստեղծած իր ստարտափը Ֆաստ-ի ինկուբատորում ներկայացրել է 2019 թվականին։ Շուրջ 6 ամիս՝ գործնական և տեսական պարապունքներին մասնակցելուց հետո, հաջողությամբ ավարտել է կրթական ծրագիրը։

«Մենք որոշեցինք չմասնակցել, քանի որ կարողանում էինք ֆինանսապես կայունացնել մեր վիճակը, ու որոշեցինք չմասնակցել ու մեր ուժերով շարունակել։Որոշ փոփոխություններ անցնելով դարձել է մարքեթինգ էջընսի, կոչվում է Բրեյն բիտ, մենք տալիս ենք մարկետինգային ծառայություններ Հայաստանի  ու արտասահմանի որոշ ընկերություններին։ կպնում ա՝ 1։23-1։39 Մոտավորապես աշխատել ենք 30 ընկերությունների հետ մեր ունիկալությունը ինչն է, որ մենք ներկայացրել ենք մարկետինգի մի ուղղություն՝ մեսինջեր մարկետինգ ասվածը, որ այդ տարիներին դեռ չկար»։ 


Վահեն ստարտափերի ձախողման պատճառները այլ տեղում է տեսնում: Խնդիրներ կան նաև ինբուկաբոր և աքսելերացիոն ծրագրերում և այստեղ ըստ Վահեի, խնդիրներն ավելի խորքային են։

«Առաջին խնդիրը այն է, որ ստարտափ սկսող մարդիկ չունեն փորձ ու նոր են սկսում ու դա բնական է, հիմնական ֆեյլի պատճառը դրանում է , դու փորձում ես միանգամից շարժիչ սարքել ու դրանից առաջ դու ոչ մի գիտելիք չունեիր։ Բնական է։ Կա 2-3 մեծ խնդիր։ Առաջինը՝  ռեսուրսների բացակայությունն է, որ մենք Հայաստանում ունենք, էստեղի ինկուբատորները զարգացած չեն, բնական է, որ ռեսուրսների սակավությունը խնդիրների է հանգեցնելու։ ԵՐբ մենք նայում ենք ինկուբատորները շատ երիտասարդ են ու դա բավարար չի»։ 

Ցուցադրել ավելի
Back to top button