Ռադիոլաբ

2024 թվականի ամենասպասված վիդեոխաղերը․ Ռադիոլաբ

Ռադիոլաբի այս թողարկմանը կծանոթանանք տեխնոլոգիական աշխարհի վերջին նորություններին։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում կտեղեկացնենք 2024 թվականին սպասվող նոր վիդեոխաղերի թողարկման մասին:

Alone in the Dark – Միայնակ մթության մեջ

1992 թվականին գործարկված սարսափ ժանրի վիդեոսերիաների շարքը վերաթողարկվում է: Նոր տարբերակը մասամբ կրկնելու է խաղի առաջին մասի սյուժեն: Դետեկտիվներ Էմիլի Հարթվուդը և Էդվարդ Քարնբին ուղևորվում են հին առանձնատուն՝ հետաքննելու Էմիլիի հորեղբոր՝ Ջերեմի Հարթվուդի առեղծվածային անհետացումը։

«Alone in the Dark» վիդեոխաղի վերաթողարկման ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին: Սպասվում էր, որ նոր տարբերակը լույս կտեսնի 2023-ի հոկտեմբերին, այնուհետև այն տեղափոխվեց այս տարվա հունվար: Այժմ հայտնի է, որ խաղը պաշտոնապես հասանելի կլինի մարտի 20-ին:

Frostpunk 2

Քաղաքաշինական սիմուլյատոր-խաղի երկրորդ մասի գործողությունները ծավալվում են 19-րդ դարում՝ կլիմայի փոփոխություն ապրող հետապոկալիպտիկ ձնառատ աշխարհում:

Խաղի առաջին մասի իրադարձություններից 30 տարի անց՝ մարդկությունը հայտնաբերում է նավթը, ինչն էլ հանգեցնում է նոր աղետալի խնդիրների։

Խաղացողը, ինչպես նախկինում, պետք է զարգացնի իր բնակավայրը՝ ապահովելով կյանքի համար նպաստավոր ջերմաստիճան։

«Frostpunk 2» խաղի թողարկումը սպասվում է 2024 թվականին:

Indiana Jones and the Great Circle

Մարշալի քոլեջի թանգարանից, որտեղ աշխատում է համանուն ֆիլմաշարից մեզ հայտնի, Ինդիանա Ջոնսը, արտեֆակտ են գողացել։ Առաջին հայացքից անհետաքրքիր թվացող այդ զարդը պետք է նացիստներին։ Պարզելու համար, թե կոնկրետ ինչու, հայտնի հնագետը ուղևորվում է Վատիկան։ Հերոսը շուտով իմանում է, որ արտեֆակտը կապված է մի առեղծվածի հետ, որը կոչվում է Մեծ շրջան։

Վերջին 13 տարում Ինդիանա Ջոնսի մասին նոր խաղ չէր թողարկվել: Հերոսը նոր խաղում լուծելու է բարդ հանելուկներ, կռվելու է մտրակով և փնտրելու է արտեֆակտներ:

Ֆիլմաշարի երկրպագուներին կուրախացնեն  «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմին ուղղված բազմաթիվ հղումները, ինչպես նաև սիրված դերասան Հարիսոն Ֆորդի կերպարի վերադարձը:

Խաղը նախագծողների խոսքով, եթե այն մեծ հաջողություն ունենա, կմտածեն գլխարկով հնագետի մասին խաղի նոր շարունակության մասին:

«Ինդիանա Ջոնսը և Մեծ շրջանը» վիդեոխաղը կթողարկվի շատ շուտով:

Կարևոր է ևս մեկ անգամ հիշեցնել այն մասին, որ խաղերը կարող են առաջացնել կախվածություն ու պետք չէ չափից շատ դրանցով տարվել: Այդ մասին ունենք պատրաստած օգտակար հաղորդում։

Ցուցադրել ավելի
Back to top button