Լուրեր

Հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

«Մակաբույծը»՝ «լավագույն ֆիլմ»-ն է: Խոաքին Ֆենիքսը հաղթող է ճանաչվել «լավագույն դերասան» անվանակարգում, Ռենե Զելվեգերը  «լավագույն դերասանուհին» է, «լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Պոն Ջուն Հոն՝ «Մակաբույծը» ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանը Բրեդ Փիթն է, «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է  ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար: 

ԱՄՆ-ում ընթանում էր «Օսկար» 92-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

«Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, առաջադրվել էր 11 անվանակարգերում: Առաջադրումների թվում էին նաև «Իռլանդացին», «1917», «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը՝ յուրաքանչյուրը 10 անվանակարգում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին», «Մակաբույծը», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» կինոնկարները:

Ցուցադրել ավելի
Back to top button