Լուրեր

Փետրվարի 28-ից Կենդանաբանական այգին կաշխատի

Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կենդանաբանական այգին կաշխատի փետրվարի 28-ից։

«Փետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը: Մեր անձնակազմն անում է հնարավորը այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար:
Սիրով սպասում ենք: Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:
Առաջիկայում Կենդանաբանական այգու թիմը նոր ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան:
Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ։

Երեւանի կենդանաբանական այգին փակվել էր փետրվարի 5-ից այգու որոշ կենդանիների անկման պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button