Սովորում ենք սովորել

Ուսուցչին ֆիզիկա պետք է սովորեցնել. չկա ուսուցիչ, որ ամեն ինչ գիտի. Աղասի Միքայելյան

Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը խոսում է ֆիզիկա առարկայի կարևորության, դասավանդման մեթոդների, հեշտ սովորելու մասին:

«Ինչո՞ւ է պետք ֆիզիկա առարկան, ինքը տալիս է մտահորիզոն, մտածելակերպ, քննադատական մտածելակերպ, իրերին խորությամբ նայելու հնարավորություն: Այս գիտությունը մեր ամբողջ շրջապատն է, աշխարհը: Մեկը տեսնում է ուղղակի շարժվող ավտոմեքենա, մյուսը՝ փորձում է հասկանալ, թե ինչպես է այդ ավտոմեքենան շարժվում: Այսինքն՝ իրերի մեջ խորանալը բերում է նրան, որ մարդ փորձում է խորանալ նաև այլ ասպարեզներում»:

Աղասի Միքայելյանը ասում է, որ ինչպես որ մաթեմատիկան է երեխայի մեջ դրված՝ կա՛մ կա երեխայի մեջ, կա՛մ՝ չկա: Նույնն էլ ֆիզիկա առարկայի դեպքում է:

«Երեխան ծնվեց, մեծացավ սկսում է մատների վրա հաշվել՝ 1+1 ինչ է անում և այլն: Մաթեմատիկան մարդուն տրված է ի վերուստ: Ֆիզիկան դրա հաջորդ քայլն է՝ խորանալ երևույթների մեջ՝ օգտագործելով մաթեմատիկական ապարատը: Սրա վրա կարելի է կառուցել հետագա մեծ շենքը ֆիզիկայի: Ֆիզիկան շատ սիրուն առարկա է, երբ հասկանում, անծայրածիր, տարբեր երևույթներ, օրենքներ ու դա ի մի ես բերում ու տեսնում ես, որ գեղեցիկ բան ստացվեց»:

Ցուցադրել ավելի
Back to top button