Սովորում ենք սովորել

Մենք շարունակում ենք մարդուն ստիպել պատմության թվերն անգիր անել. Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը շուրջ 12 տարի է պատմություն է դասավանդում:

«Եթե չեմ սխալվում, Հիտլերն էր ժամանակին ասում՝ տվեք ինձ պատմության դասագրքերը և ես կվերցնեմ իշխանությունը: Պատմությունը նաև ամենաքաղաքականացված գիտություններից է, չեմ ասում, թե դա միայն քաղաքական գիտություն է: Եթե դուրս գանք քաղաքական հայեցակարգից ու, երբ ես և դուք ասում ենք, որ X ժողովրդի ներկայացուցիչն ենք, տվյալ դեպքում՝ հայի, դրա հիմքում երկու բան է՝ լեզուն, թե ինչ լեզվով ենք խոսում և պատմությունը՝ այսինքն՝ մեր ինքնությունն ինչպես է պայմանավորվել: Այս կարճ դիտարկումով հասկանալի է, թե ինչով է կարևոր պատմությունը: Ընդունված է ասել, որ պատմությունը հարաբերական գիտություն է կամ ոմանք ընկնում են ծայրահեղության մեջ և ասում, որ դա գիտություն չի: Ես ասում եմ՝ ոչ, դա ճշգրիտ գիտություն է և այն ամենը, ինչն այսօր մեզանում կատարվում է արդեն ինչ-որ պատմական փուլում կատարվել է:

Պատմության, «ո՞ր թվին, ո՞վ, ովքե՞րը» միայն հիշողության վրա կառուցված ձևը և երևույթներին մեկնաբանություն չտալու հնարավորությունից ելնելով՝ խուսափեցնում է սովորողներին, սկսում է մարդկանց մեջ ձևավորվել բնական հակակրանք այդ թվերի բազումի նկատմամբ: Մեկը մի քիչ լավ հիշողություն ունի, մյուսը՝ վատ: Այդ տարբերությունները կան, իսկ մենք շարունակում ենք մարդուն ստիպել անգիր անել: Չեմ ասում, որ յուրաքանչյուրն իր ֆատնազիային համահունչ վերլուծություն անի, բայց սովորողին ինչ-որ փուլում պետք է, որ ինքն անի վերլուծություն: Եթե սովորեցնում ենք կասկածել, ուրեմն՝ մենք հաջողել ենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button