Սովորում ենք սովորել

Եկեղեցու պատմությունը ներառված է Հայոց պատմության մեջ. մոլորությունը գալիս է չկարդալուց. Վահրամ Թոքմաջյան

Պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ունի պատմություն առարկայի մասին այլ պատկերացումներ: 11 տարվա մանկավարժության փորձ ունեցող ուսուցիչը պնդում է, որ պատմություն առարկան միայն թվեր անգիր անելը չէ, այլ պատմական իրադարձությունները վերլուծել կարողանալը:

«Եթե ավելացնում ենք վերլուծական մասը, քչացնում ենք թվերի, անուններիկ տաղտուկ բազմությունը, եթե մենք սովորողին հնարավորություն ենք տալիս մտածել, վելուծել, խաղը բերում ենք դասավանդման մեջ, դա դառնում է ավելի արդյունավետ: Մենք նախաձեռնել ենք հիմա 7-րդ դասարանի պատմության փորձնական նոր մոդելի դասագրքի մշակում, որի մեջ բավական մեծ տեղ ունի թվային տեխնոլոգիան՝ երբ սովորողը խոսում է արաբական արշավանքների մասին, նա իր սմարթֆոնը պագում է, հասկանում է, թե ովքեր էին արաբները: Դասագրքի ու կողմնակի նյութերի հիման վրա աշակերտը սկսում է պատասխանել ինչպե՞ս հարցին:

Շատ դեպքերում պետք է Հայոց և Համաշխարհային պատմությունները միքսել, որպեսզի Հայոց պատմությունը դուրս չմնա համաշխարհայինի կոնտեքստից: Տեղից պատմության ժամերը քիչ են, ծրագիրը խիտ է ու ստացվում է, որ անցնում ենք միայն Հայոց պատմություն և պատմությանը նայում են միայն հայոց պրիզմայից, ինչը ինքնին սխալ է:

Եկեղեցու պատմությունը հանգիստ թողնենք, որովհետև ներառված է պատմության մեջ, այդ մոլորությունը գալիս է չկարդալուց: Բոլոր այն թեմաները, որոնք վերաբերում են Հայ եկեղեցուն, դրանք բացառապես բոլորը ներառված են Հայոց պատմության դասագրքերում: Ստացվում է, որ այն առարկան մի կողմից կրկնություն է, մյուս կողմից՝ կրոնական քարոզ, ինչը դպրոցներում արգելված է»:

Ցուցադրել ավելի
Back to top button