Սովորում ենք սովորել

Հեռավար ուսուցման լավ ու վատ կողմերը

Արդեն մի քանի շաբաթ է ՀՀ-ում գործող բոլոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, որն իր հետ բերել է բազմաթիվ նորություններ ինչպես ուսուցիչների, այնպես էլ՝ աշակերտների համար, ինչպես նաև բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ։ Փորձենք դրանց ավելի մանրամասն անդրադառնանք բոլորի տեսանկյունից։

Պետք է նշել, որ աշակերտների ոգեվորվածությունը դեռ շարունակվում է և սիրով սովորում ու մասնակցում են, ի գործ են դնում իրենց տեխնիկական հնարավորությունները։ Այդ դեպքում խնդիր է առաջանում այն երեխաների համար, որոնք չունեն կապի ու հեռահաղորդակցության միջոցները։ Խոսքը հատկապես սոցիալական անապահով ընտանիքների, հեռավոր գյուղերում ապրող մարդկանց մասին է, որտեղ կապի միջոցներն այդքան էլ լավ վիճակում չեն։ Սա անհավասարություն է առաջացնում, քանի որ ոչ բոլորն են կարողանում օգտվել իրենց կրթության իրավունքից։

Շատ դպրոցներ և ուսուցիչներ նույնպես տեխնիկական պատրաստվածությամբ աչքի չեն ընկնում, սա էլ իր հերթին խնդիր է առաջացնում, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է ուսուցիչներին նոր բաներ սովորելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button