Սովորում ենք սովորել

Մայրենիի և օտար լեզուների ուսումնական ծրագրերի մեջ կան անհամապատասխանություններ․ Քնարա Տեր-Հովհաննիսյան

Քնարա Տեր-Հովհաննիսյանը Teach for Armenia ծրագրի շրջանակում շուրջ երկու տարի ռուսաց լեզու է դասավանդել Լոռու մարզի Կողես գյուղ։

2 տարիների ընթացքում, Քնարան բազմաթիվ բացթողումներ է նկատել, որոնց պատճառովել սկսել է մտածել՝ ինչպես ինքնուրույն շտկել իրավիճակը։

Ըստ նրա յուրաքանչյուր օտար լեզվի դասավանդումը կարևոր է երեխաների համար, սական ուսուցիչը պիտի ամեն դասաժամին երեխաներին բացատրի, թե ինչ հնարավորություններ կտա իրեն տվյալ լեզուն (ու նաև մյուս առարկաները) սովորելը։ Քնարան նշում է, որ դասապրոցեսի ժամանակ երեխային մոտիվացված պահելը բարդ, բայց արյդունք ունեցող գործողություն է։

«Ամեն պահին, ուսուցիչը պիտի ապացուցի, որ կարևոր է և կյանքում անհրաժեշտ։ Երբ գնում ես մարզ, երեխաների մոտ հարց է ծագում, ինչի համար է մեզ դա պետք, ինչի համար է այս քերականությունը։ Պետք է օրինակներով բացատրել, թե որ դեպքում օրինակ՝ ռուսաց լեզուն, անհրաժեշտ կլինի նրան»։

Քնարան նշում է, որ շատ կարևոր է օտար լեզու դասավանդելու ընթացքում նմանություններն ու տարբերություններն ընդգծող զուգահեռներ անցկացնել հայոց լեզվի և օտար լեզվի մեջ։ Սակայն այստեղ էլ երբեմն դժվարությունների են հանդիպում՝ քերականության այն բաժինը, որն անցնում են օտար լեզվի դասին, մայրենիի դասին կդասավանդվի միայն մի քանի դասից։ Սա օտար լեզվի ուսուցչի համար բարդություններ է անցկացնում, քանի որ մի դասաժամ ծախսում են քերականության այդ հատվածը մայրենիով սովորելու համար, իսկ արդեն հաջորդ դասաժամը հատկացնում են նույնը օտար լեզվով սովորելու համար։

Ինչ վերաբերում է դասագրքերին և դրանում տեղ գտած ուսումնական նյութերին, ռուսաց լեզվի ուսուցչուհին դժվարանում է դրանք բնորոշել որպես լավ և ուսումնառության համար պիտանի։ Տեքստերը, ըստ նրա, ժամանակավրեպ են և երեխաներին չեն հետաքրքրում։ Քնարան ասում է, որ նման դեպքում ուսումնական գործընթացը պիտի դառնա աշակերտակենտրոն և ուսուցիչը սկսի հաշվի առնել աշակերտների նախասիրություններն ու դրանցից ելնելով նրանց հանձնարարի կամ բացատրի ուսումնական տեքստեր։

Ցուցադրել ավելի
Back to top button