Սովորում ենք սովորել

Դասավանդման մեջ ամենակարևորը հետաքրքրություն մտցնելն է

Անուշ Մելքոնյանը 2 տարի առաջ, Teach for Armenia ծրագրի շրջանակում, ուղևորվեց Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնք՝ դասավանդելու բնագիտական առարկաներ՝ բնագիտություն, քիմիա և կենսաբանություն։

Անուշի համար դպրոցականների հետ աշխատելը և՛ դժվար է եղել, և՛ պարտավորեցնող։ Մինչ նրա՝ դրոցում հայտնվելը, Լեռնարոտի աշակերտները գրեթե երեք տարի բնագիտական առարկաներ չէին անցնել՝ ուսուցիչ չունենալու պատճառով։

Քիմիա առարկան դասավանդելիս, Անուշը ունեցել է բազմաթիվ խնդիրներ՝ նախ նյութերի պակասը, որը թույլ չէր տալիս լիարժեք կազմակերպել պրակտիկ դասերը և հետո՝ խնդիր կար գրքերի ու դրանց բովանդակության հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button