Սովորում ենք սովորել

10 տարին ավելին, քան բավական է, դպրոցն ավարտելիս, անգլերեն լավ իմանալու համար․ Շուշան Մանջիկյան

Շուշաննա Մանջիկյանը շուրջ 2 տարի անգլերեն է դասավանդել Լոռու մարզի Դեբետ գյուղում։

-Լավ է, որ անգլերեն անցնում են փոքր հասակից, բայց վատ է, որ այդ գրքերով,- ասում է Շուշաննան։

ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրից չի շեղվել դասավանդելու ընթացքում, բայց դասերին սովորել ու քննարկել են ոչ թե դասագրքային, այլ Շուշաննայի ընտրած ուսումնական նյութերը։

Ըստ ուսուցչուհու, դպրոցներում անգլերենի դասավանդման ամենամեծ խնդիրն այն է, որ ուսուցիչներից շատերը չեն թողնում աշակերտներին դասի ընթացքում օգտագործել լեզուն և սահմանափակվում են 1-2 նախադասությամբ։ Մինչդեռ, ըստ Շուշաննայի, լեզու սովորելու և այն սիրելու գաղտնիքը թաքնված է այն օգտագործելու մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button