Լուրեր

Հակառակորդը վերսկսել է ակտիվ գործողությունները

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արեւելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու եւ վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button