Սովորում ենք սովորել

Պատմությունն այն առարկան է, որի ուսուցումը դպրոցում պիտի հստակ վերանայվի․ Սովորում ենք սովորել

-Վատ է, որ մենք երեխաներին զրկում ենք վերլուծելու հնարավորությունից ու ասում ենք՝ անգիր արեք․ սա հեշտացնում է մեր գործը դպրոցում, իրենց գործն էլ է մեծ հաշվով հեշտացնում։ Սակայն, երբ մենք մեր գործը հեշտացնում ենք ամեն օր, մենք բարդացնում ենք մեր գործը երկարաժամկետում,- նշում է կրթության վերլուծաբան Նարեկ Մանուկյանը։

Դպրոցում վերլուծել սովորելն, ըստ մասնագետի, ուղիղ կապ ունի նրա հետ, թե հետագայում մենք ինչ դիվանագետներ, իրավաբաններ, պատմաբաններ և այլն մասնագետներ կունենանք։ Հատկապես վատ է Պատմություն առարկայի անգիր անելու փաստը։ Պատմությունն այն առարկան է, որի ուսուցումը դպրոցում պիտի հստակ վերանայվի՝ և Պատմությանը սկսենք վերաբերել որպես՝ վերլուծության և մեկնաբանության ենթակա առարկա։

Ցուցադրել ավելի
Back to top button