Սովորում ենք սովորել

Առանց կրթության փիլիսոփայության, կրթության նպատակն անորոշ է․ Սովորում ենք սովորել

Պարադիգմա կրթական հիմնադրամի կրթության համակարգող, կրթության փիլիսոփայության մասնագետ Թալին Սաղդասարյանը կարծում է՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչ փիլիսոփայություն պիտի որդեգրենք կրթության մեջ։

<<Իրականում շատ բարդ է ասել, թե ինչ դեր ունի կրթությունը հասարակության մեջ, քանի որ մի քանի դեր է խաղում ու տարբեր մոտեցումներ կան, թե որն է ավելի կարևոր կամ որն է՝ առաջնային։ Առանց դրա մասին խոսելու հնարավոր տարբեր դերեր կան ու վստահ եմ, որ բոլորը չեմ ասի, բայց, եթե ընդհանուր հասարակության մասին ենք խոսում, ունի տնտեսական դեր․ դու ստեղծում ես մարդկային կապիտալ, որը հետո քո տնտեսության մեջ ունենում է որոշակի ներդրում։ Դրանից բացի, դու ստեղծում ես քաղաքացի: Դու պետություն ես ու քեզ համար կարևոր է, որ դու ստեղծես քո քաղաքացուն այնպես, ինչպես դու ես ուզում>>։

Բայց այս ամենը հնարավոր չի դառնա կրթության փիլիսոփայության բացակայության դեպքում։

<<Փիլիսոփայությունն, առհասարակ, շատ վերին բան է համարվում։ Մենք կրթության փիլիսոփայության մասին ենթադրություններ միշտ անում ենք՝ երբ ասում ենք՝ պիտի սերունդ կրթենք, որ հաջորդ պատերազմին ավելի լավը լինենք, մենք կատարում ենք ենթադրություն, որ կրթությունը պիտի նպատակ ունենա հաջորդ սերնդին նախապատրաստել պատերազմի>>։

Ցուցադրել ավելի
Back to top button