Սովորում ենք սովորել

Առարկաների ինտեգրացիան խնդրահարույց է կրթության փիլիսոփայության տեսանկյունից. Սովորում ենք սովորել

<<Մենք ունենք դպրոցներ, որոնք ունեն տնօրեններ, որոնցում աշխատում են ուսուցիչներ, բայց ինչ են սովորում այդտեղ երեխաները, ինչի է մեզ համար կարևոր, որ աշակերտները գնան դպրոց, ինչու է, առհասարակ, կրթությունը կարևոր և ինչ նպատակի է ծառայում: Կրթության փիլիսոփայությունը փորձում է այդ հարցերին պատասխանել>>, ասում է կրթության փիլիսոփայության մասնագետ Թալին Սաղդասարյանը:

Ըստ նրա, եթե չունենք կրթական համակարգում փիլիսոփայություն, ապա չենք հասկանում ո՞ւր և ինչի՞ համար ենք գնում:

<<Իրականում, կրթության փիլիսոփայության կարևոր հարցրեից մեկը կրթության նպատակի քննարկումն է, բավականին լայն հարց է, թե ինչ դեր ունի կրթությունը հասարակության համար, որովհետև մի քանի դեր է խաղում ու տարբեր մոտեցումներ կան դրա շուրջ, թե որն է ավելի կարևոր կամ առաջնային>>:

Մեր հանրակրթական դպրոցներում ներդրված կրթական փիլիսոփայությունը երբեմն հակասում, երբեմն էլ անհիմն է դառնում, օրինակ՝ երբ որոշվում է ներդրնել առարկաների ինտեգրացիան:

<<Առարկաների ինտեգրացիան բազմաթիվ երկրներում շարունակում է մնալ խնդրահարույց ու իր հիմնական խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ մենք դրան նայում ենք որպես հավելյալ բան՝ ասում ենք՝ մենք ունենք մաթեմ, քիմիա, ֆիզիկա, բայց մենք պիտի ավելացնենք ժամ, որտեղ այդ երեքը իրար հետ են: Դրա արդյունքում սկսում ես արհեստական կապեր ման գալ ու մարդիկ դժվարանում են այդ առարկաները կապել: Երբ աշակերտը մի ամբողջ կիսամյակ անցավ ու բան չհասկացավ, հետո վերջում ասացին՝ հիմա այս առարկաներով այս պռոյեկտն ենք անում, գուցե ստացվի իր մոտ, բայց իր ուղեղում միևնույնն է, դրանք իրարից անկախ առարկաներ են>>:

Կրթությունը մեկ ամբողջական համակարգ է, նշում է մասնագետը և լավ է, երբ այդ համակարգի տարատեսակ բաղկացուցիչները համագործակցում են իրար հետ:

<<Քանի որ պետությունն է հոգում դպրոցի ծախսերը, անկախ ամեն բանից, դպրոցի առաջին նպատակն է քաղաքացի ստեղծելը պետության համար, Հայաստանում այս տրամաբանությունն է գործել ու դեռ կգործի, իսկ բուհը, որպես համակարգ, շատ ավելի մեծ ադեցություն ունի անհատի հետագա կյանքի վրա: Դերերի տարանջատումն ու խաղը շատ մեծ կարևորությունունեն ու կարևոր է, որ մենք սահմանում ենք՝ <<դպրոցն ինչ դեր ունի>>, բուհը դրանից տեղյակ լինի և դրանից ելնելով իր ծրագրերը կառուցի: Շատ հաճախ ենթադրություններ են բուհում անում>>:

Ցուցադրել ավելի
Back to top button