Սովորում ենք սովորել

Առաջադրանքների վերանայում․խնդիրը դիտարկել մեծ պատկերում

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում պատմություն դասավանդող, կրթության մասնագետ Զոհրաբ Գևորգյանն է։

«Այսօր մենք խոսելու ենք միջառարկայական կապերի, նրանց բնույթի մասին։ Հաճախ, երբ որ այս խնդրի մասին խոսակցություններ են գնում, գոնե ես նկատում եմ, որ հիմնականում այդ տրամաբանությունները գնում են այն ուղղությամբ, որ պետք է ուղղակի մակերեսային կապեր ստեղծել առարկաների միջև։ Եվ հաճախ դա բերում է նրան, որ օրինակ հումանիտար առարկաները հիմնականում մի կերպ կապեր են ստեղծում լեզվի, գրականության, աշխարհագրության հետ և կարծես թե ավելի շատ կապեր ստեղծելու տրամաբանությունը գնում է ոչ թե տեխնոլոգիական, ոչ թե հմտությունների, ոչ թե առաջադրանքների բազմազանությունից բխող բազմակողմանի կապերի ուղղությամբ, այլ զուտ բովանդակության, քոնթենթի տեսանկյունից։ Այսինքն եթե պատմություն է՝ առավելագույնը կարող է համագործակցել գրականության, լեզվի կամ աշխարհագրության հետ։ Կամ հակառակը՝ բնագիտական առարկաները ավելի հավանական է, որ կհամագործակցեն էլի բնագիտական տարբեր առարկաների հետ։

Իրականում դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք շատ տարածված են աշխարհում, նաև նախագծային կրթության տեսանկյունից, և այլ տեխնոլոգիաներ թույլ են տալիս ներքին միջդիսցիպլինար կապեր ձևավորել»։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button