Սովորում ենք սովորել

Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք դպրոցի մասին. Սովորում ենք սովորել

«Սեպտեմբերին և նոր ուսումնական տարվան ընդառաջ մենք որոշեցինք խոսել մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնք բոլորիդ հետաքրքրում են։ Այսօր խոսելու ենք թե ինչպե՞ս լավ, արդյունավետ, մոտիվացված կարող ենք սկսել նոր ուսումնական տարին։

Բոլոր ծնողների թիվ 1 հարցը շատ հաճախ օգոստոսի վերջերից սկսած՝ ինչպե՞ս անել որպեսզի երեխան սիրով սկսի իր ուսումնական ճանապարհը, մտնի բոլոր բարդությունների ու մարտահրավերների մեջ և ամենակարևորը՝ կարողանա դրանք հաղթահարել, շարունակել նվիրված լինել նոր գիտելիքների ձեռքբերմանը։ Եվ այսպես, մի քանի հուշում ծնողներին, թե ինչպես դա կարող են անել․

Առաջինը․ շատ կարևոր է, թե ինչ եք դու՛ք կարծում դպրոցի մասին, ինչպես եք դու՛ք վերաբերվում նոր ուսումնական տարվան։ Եթե ձեր բառապաշարը հարուստ է հետևյալ բառերով, ուրեմն դրանք պետք է փոխարինել։ Օրինակ՝ «վայ, էլի էս դպրոցը սկսում է», «վայ, հազար ու մի գործ ունենք դպրոցին պատրաստվելու», «Աստված իմ, հիմա նորից սկսվելու են սթրեսները», «երեխաները էլի տանջվելու են դպրոցում», «էս ուսուցիչները էլի մեր գլխին նոր բան են հնարելու», «լավ է, էս կրթությունը ում ա պետք լինելու»․․․

Շատ-շատ ենք լսում այս բառերը, դրա համար առաջարկում ենք միանգամից որոշել ու հանել դրանք ձեր բառապաշարից, որովհետև ինչպես դուք եք վերաբերվում դպրոցին, մանկապարտեզին, ԲՈՒՀ-ին, այնպես էլ ձեր երեխաները, որ տարիքում որ լինեն, միանգամից կրկնօրինակելու են այդ մոտեցումները։ Ուստի, մենք առաջարկում ենք ոչ միայն ցույց տալ, որ դուք այլ կերպ եք վերաբերվում դպրոցին և կրթությանը, այլ իսկապես ներքուստ փոխեք ձեր համոզմունքը։ Այո, կրթությունը բոլորիս համար կարևոր զենք է, այո, կրթությունը բոլորիս համար հնարավորություններ է ստեղծում, ազատություն է տալիս, կրթությունը հնարավորություն է տալիս զարգանալու և մի բան փոխելու մեր շրջապատում»։

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում կրթության մասնագետ Զարուհի Լավչյանն է;

Ցուցադրել ավելի
Back to top button