Սովորում ենք սովորել

Հայացք դպրոցից- Մտքեր՝ գնահատականի եւ սովորելու միջակայքում. Սովորում ենք սովորել

<<Ինչպես գիտենք ամիսներ առաջ պետական նոր չափորոշիչները ներկայացվեցին հանրային քննարկման և բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Քննարկումների մի մասը կառուցողական էր, մի մասը՝ անձնական սահմանների խիստ խախտմամբ տեղի ունեցավ և ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բանավեճի մշակույթը կաղում է։ Իհարկե, կային մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոշ վիճելի կետեր։ Լավն այն էր, որ այս ամենը ներկայացվեց հանրային քննարկման ու հանրային հնչեղություն ստացավ և ամեն ինչ չարվեց փակ, գաղտնի և միանձնյա որոշմամբ։ Սա պետք է դրական գնահատել, իսկ թե առաջարկները ինչ չափով ընդունվեցին, դա հարցի մեկ ուրիշ կողմն է>>,- նշում է կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը։

Կրթության մասնագետը նաև նշում է, որ գնահատականների վերացումը տարրական դպրոցում կարևոր քայլ է։

<<Ինչպես արդեն գիտենք կրտսեր դպրոցում վերացվում է ու դուրս է գալիս և 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ևս չի գնահատվում, որպեսզի սահուն անցում կատարվի կրտսեր դպրոցից դեպի միջին դպրոց։ Միանշանակ ողջունելի նախաձեռնություն է, նորարարություն է, որը կարող է բերել տարակարծություններ և դժվարություններ, եթե ամեն բան էլի համակարգված չանենք։ Նախ նշեմ, որ կրտսեր դպրոցում գնահատականներին, ես՝ անձամբ, դեմ եմ եղել, որովհետև գնահատականով երբեք հնարավոր չէ ցույց տալ երեխայի գիտելիքի իրական սահմանը։ Իրենք գնահատականին այլ ձև են վերաբերում, հասարակության մեջ էլ գնահատականը ունի շա՜տ բացառիկ նշանակություն։ Երեխան կարող է դպրոցում տառերը չգիտի, բայց իր մորաքույր ուսուցչի միջոցով ստանում է 9-եր կամ 10-եր, ուշադրություն չեն դարձնում տառեր չիմանալուն, այլ գնահատականը դարձնում են ընտանեկան պարծանքի առարկա։ Սա հիվանդագին մոտեցում է, որի դեմն առնել է պետք։ Գնահատականի բացառում չի նշանակում, որ մենք չենք իմանալու արդյունքները ու որտեղից՝ ուր հասանք։ Գալիս է բառային նկարագիրը, որտեղ բառերի միջոցով նշվում է, որ երեխան մայրենիից գիտի կարդալ, սահուն է կարդում, բառերը հասկանում, չի հասկանում։ Այստեղ կարող է մի քիչ քաոս առաջանալ, եթե չլինի միասնական մոտեցում։ Օրինակ՝ ձևանմուշների կազմում ու առաջադիմության գնահատում>>։

Ցուցադրել ավելի
Back to top button