Անի Գյադուկյանը՝ տարրական դասարաների դասվար է, ըստ երիտասարդ ուսուցչուհու, դասվարից է կախված, թե հետագայում երեխան ինչ վերաբերմունք կունենա կրթության, կյանքի, ամեն ինչի նկատմամբ:
<< Երևի 90%-ով դասվարից է կախված: Հատկապես մարզերում, որտեղ ես աշխատում եմ շատ երեխաներ անգամ հնարավորություն չեն ունեցել ինչ-որ նախակրթական, մանկապարտեզ գնալու և գալիս են միանգամից՝ տարբեր ընտանիքներից, տարբեր խնդիրներով: Շատ դժվար է իրենց բերել մի մակարդակի, որտեղ բոլորը հանգիստ են ու տիրում է խաղաղ մթնոլորտ>> :
Տարրական դասարանների դասվար Անին նշում է, որ շատ կարևոր է, երբ կա ծնող-աշակերտ-ուսուցիչ-դպրոց կապը:
<<Միայն երեխաների հետ չեմ ես աշխատում, այդ կապը շատ սերտ է եղել: Գուցե դժվարությամբ, բայց հնարավոր չի չհաջողել: Երևի ավելի հեշտ է ու ավելի մեծ ազդեցություն է լինում, երբ սկսում ես նրանց հետ աշխատել առաջին դասարանից >>: