Սովորում ենք սովորել

Նախագծային կրթությունը խնդրի լուծու՞մ. Սովորում ենք սովորել

Պատմության մասնագետ, կրթական հարցերի փորձագետ Զոհրաբ Գրիրգորյանն ասում է․

-Այսօր խոսելու ենք կրթության մասին՝ նախագծային կրթության մասին․ ի՞նչ երևույթ է նախագծային կրթությունը, ի՞նչ նշանակություն ունի այն աշխարհում, կրթական միտումներում, զարգացումներում։ Ինչո՞ւ են շատ տարբեր, պրոգրեսիվ երկրներ ընտրել նախագծային կրթությունը նախագծային կրթության մաս դարձնելու ուղին և փորձենք հասկանալ՝ ինչ մարտահրավերներ կան Հայաստանում, որպեսզի նախագծային կրթությունն իսկապես ներդրվի կրթական հիմնական տրամաբանության մեջ։։

Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագծային կրթությունը։

— Նախագծային կրթությունն առաջին հերթին խնդրի լուծում է, ինչը հաճախ անգլերեն տերմինով հայտնի է՝ problem solving՝ խնդրի լուծում։ Ցավոք սրտի, մեր կրթական միջավայրում սովորողները խնդրի լուծումով չեն զբաղվում հաճախ․ մեծ հաշվով, անկախ առարկայից, խնդրի լուծումը չի դիտարկվում որպես՝ կրթության նպատակ։ Սովորողները չեն սովորում խնդիր լուծել, ավելի շատ սովորում են ինչ-որ մի բան հիշել, վերարատադրել, անգիր ասել կամ ընկալում են, որ ինչ-որ բան գիտեն հանրագիտարանային տեսանկյունից և այլն։ Հիմա, դա ուղիղ կապված է նաև հասարակության մեջ կառավարման տարբեր խնդիրների, ընդհանրապես պետության զարգացման հետ։ Եթե խնդիրը արդյունավետ լուծողների քանակը համակարգում քիչ է, հետևաբար, այդ համակարգը սկսում է վատ աշխատել։ Այսինքն՝ ամբողջ փոփոխությունների հանգրվանին, որ եկել ենք, ուղիղ կապված է պետության համակարգի զարգացման հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button