Սովորում ենք սովորել

Ազգային երգն ու պարը դպրոցում՝ ինչպես պատմությունն ու մայրենին. Սովորում ենք սովորել

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 դպրոցի 3-րդ դասարանի դասղեկ Անի Գյադուկյանը արդեն մոտ 1 ամիս է իր տարրական դասարանցիներին դասավանդում է Ազգային երգ ու պար:

<<Ես <<Ազգային երգ ու պար>> առարկան համեմատում եմ պատմություն և մայրենի լեզու առարկաների հետ: Ազգային երբ ու պարից ավելի քիչ բան չեն սովորում, որնքան օրինակ՝ մեր պատմության դասերից, որքան օրինակ՝ մեր մեյրենի լեզվից: Եվ, ի վերջո, եթե ծառն արմատներ չունեցավ, հաստատուն չի կարող կանգնել հողի վրա, ուր մնաց՝ ճյուղեր արձակի ու վերև բարձրանա>>:

Անկեղծանում է՝ինքն էլ դեռ նոր է սովորում ու շատ խորքային բաներ չի կարող ասել, բայց այն, ինչ տեսնում է երեխաների հետ աշխատելիս ոգևորող է:

<<Այնքան գեղեղցիկ ավանդույթների մասին են սովորում, որ կարծում եմ դա իրենց օգնում է իրար մեջ փոխհարաբերվելիս: Ավելի գեղեցիկ մտածել ու վարվել է սովորեցնում: Երբ որևէ երգ կամ պար պիտի սովորեցնեմ երեխաներին, մինչ մեղեդուն կամ խոսքերին արնդադառնալը, միացնում եմ ու խնդրում երեխաներին լսելուց հետո թղթին հանձնել՝ ինչ լսեցին, ինչ պատկերացրին: Զարմանալիորեն, այնքան մոտ, ճիշտ բաներ են զգում ու գրում երեխաները, որ դեռ չեն սովորել: Արյան կանչն ամեն դեպքում կա>>:

Ցուցադրել ավելի
Back to top button