Սովորում ենք սովորել

Հայացք դպրոցից․ Կարող ենք, եթե միասին ենք․ Սովորում ենք սովորել

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանն այս անգամ խոսում է նախագծային կրթության կիրառելիության ու անհրաժեշտության մասին։

<<Նախորդ անգամ մենք խոսեցինք նախագծային ուսուցման սկզբունքների, անհրաժեշտտության, կիրառելիության մասին։ Այս անգամ կխոսենք հարցի մեկ այլ կազմակերչական կողմի մասին և իհարկե, կլինեն գործնական խորհուրդներ ու առաջարկներ>>։

Եթե ուզում ենք ներդնել նախագծային կրթությունը և հաջողել, պիտի լրջորեն պատրաստվել դրան։

<<Առաջին քայլով պետք է արվի ուսուցիչների վերապատրաստում։ Այդ վերապատրաստումը պետք է իրականացնեն ոլորտի մասնագետներ, որոնք ունեն փորձառություն, շատ լավ կլինի, իհարկե, եթե արտասահմանի լավագույն կրթօջախներում վերապատրաստված մասնագետներ լինեն, որոնք տիրապետում են թեմային, որպեսզի կարողանան լիարժեք պատրաստել մեր ուսուցիչներին, քանի որ նրանց ուսերին է դրված այս պարտականությունը։>>։

Ցուցադրել ավելի
Back to top button